Թբիլիսիի քաղաքապետարանն ամանորյա միջոցառման համար անհրաժեշտ
ծառայություններն այս տարի ևս գնում է առանց մրցույթի։
Սրա համար քաղաքապետարանի բյուջեից կծախսվի 8 576 967 լարի։
Տեղեկությունը հրապարակված է Պետական գնումների գործակալության
կայքում։
«Մշակութային միջոցառումների պլանավորումն ու կազմակերպումը
հիմնականում կապված է ինտելեկտուալ ծառայությունների եւ անհատական
ընկալման հետ։ Կարևոր են տեսողական մանրամասները, տեղակայման
առանձնահատկությունները, այդ իսկ պատճառով գնորդ կազմակերպության
ներկայացուցիչները պետք է տեղում փոփոխություններ կատարեն առկա
դիզայնի, կոնֆիգուրացիայի և հարդարման դետալներում։ Միջոցառումը պետք
է անցկացվի սահմանափակ ժամկետում, հետևաբար գնման օբյեկտը հնարավոր չէ
գնել էլեկտրոնային մրցութային կամ մրցութային ընթացակարգերով՝ կախված
միջոցառման առանձնահատկություններից»,- այսպես է
քաղաքապետարանը հիմնավորում ծառայություններ գնելու որոշումը՝ առանց
մրցույթի։
Ավելի քան 8,5 մլն լարիով նախատեսված միջոցառումները կմեկնարկեն
դեկտեմբերի 6-ին, երբ Ռուսթավելի պողոտայում խորհրդարանի շենքի դիմաց
կվառեն տոնածառը։
«
Կանցկացվեն ամանորյա գյուղի բացման միջոցառում, տարբեր
ժանրերի համերգներ, էլեկտրոնային կենդանի շոուներ, թատերական
ներկայացումներ։ Կկազմակերպվեն բազմաբնույթ մշակութային, սպորտային,
կրթական և մանկական ժամանցային միջոցառումներ, բաց կինոթատրոն,
հեքիաթների հերոսների երթ, միջոցառման այցելուներին կդիմավորի Ձմեռ
պապը՝ աջակից դերասանների հետ»,- գրել է Թբիլիսիի
քաղաքապետարանը գնումների ծառայության քարտում։շ
Բացի խորհրդարանի հարակից տարածքից, կանցկացվեն ամանորյա
միջոցառումներ՝ Օրբելիանի հրապարակին հարող տարածքում, չոր կամրջի
վրա, Մայրենի լեզվի այգում։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան