Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտնել է, որ նախագահի
ընտրության օրը հայտնի կդառնա վաղը՝ նոյեմբերի 26-ին։
«
Խորհրդարանը վաղը կնշի նախագահի ընտրության օրը։ Կան որոշակի
հանգամանքներ, որոնք կարևոր է հաշվի առնել: Պետք է նախագահ ընտրենք 5
տարի ժամկետով. Ուստի 5 տարով նախագահ ընտրվելու համար կարեւոր է, որ
թե՛ ընտրությունը, թե՛ երդմնակալությունը տեղի ունենան այս տարի։ Ըստ
այդմ, մենք վաղը կնշենք ամսաթիվը»,- ասել է Շալվա
Պապուաշվիլին։
Սալոմե Զուրաբիշվիլին վերջին նախագահն է, որն ուղղակիորեն ընտրվել է
բնակչության կողմից։ Ապագա նախագահին կընտրի 300 հոգանոց ընտրական
կոլեգիան՝ բաց քվեարկությամբ։
Խորհրդարանի առաջին նստաշրջանը, որի լեգիտիմությունը չի ճանաչում ոչ
ընդդիմությունը, ոչ նախագահը, ոչ քաղաքացիական սեկտորը, բացվում է
բողոքի ակցիաների ֆոնին։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան