2024 թվականի պետական բյուջեում փոփոխություններ են կատարվել։
Խորհրդարանը 87 ձայնով ընդունեց բյուջեի փոփոխության նախագիծը։
Փաստաթուղթը լիագումար նիստում ներկայացրել է ֆինանսների նախարարի
առաջին տեղակալ Գիորգի Կակաուրիձեն։
Կակաուրիձեի խոսքով, ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս տնտեսական
միտումները շատ ավելի բարձր են եղել, քան կանխատեսվում էր բյուջեի
պլանավորման ժամանակ։ Նրա խոսքով, թարմացված բյուջեն ներկայացվել է
տարեկան 9 տոկոս
տնտեսական աճի պայմաններում։
Գնաճի միջին ցուցանիշը նվազել է և կազմում է 1%, անվանական ներքին
արդյունքի ծավալը կազմում է 90 մլրդ 805 մլն լարի։
Հաստատված նախագծով 2024 թվականի պետական բյուջեի ընդհանուր
եկամուտն ավելանում է 1,126,5 մլն լարիով և կազմում 25,696,0 մլն
լարի։
Պետբյուջեի հատկացումները կազմում են 25930,4 մլն լարի, ինչը
հաստատված պլանի համեմատ ավելացել է 900,0 մլն լարիով։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան