Վաղը՝ դեկտեմբերի 14-ին, «Վրացական երազանք»-ը
կանցկացնի նախագահական ընտրություններ, որին մասնակցելու է
միայն մեկ թեկնածու։
Նա «Երազանքի»-ի կողմից առաջադրված թեկնածու է, նախկին ֆուտբոլիստ,
պատգամավոր Միխեիլ Կավելաշվիլին։
Նա հասարակության մեջ իր անունն է ձեռք բերել հայհոյանքներով,
արհամարհական լեզվով ու հակաարևմտյան հայտարարություններով։
Հասարակական աղբյուրները նրա բարձրագույն կրթությունը հաստատող
փաստաթուղթ չեն գտնում։
«
Իր բնույթով, եթե կուզեք, իր սովորությամբ, նա վրացի
տղամարդու լավագույն մարմնավորումն է»,- ասել է Բիձինա
Իվանիշվիլին՝ ներկայացնելով Կավելաշվիլիին։
Նախագահական ընտրություններն անցնում են նոր համակարգով։
Նախագահն ընտրվում է 300 հոգանոց ընտրական կոլեգիայի կողմից։
Ընտրական կոլեգիայի 211 անդամ «Վրացական երազանքի»
ներկայացուցիչներ են։ Առաջին փուլում թեկնածու ընտրելու համար
անհրաժեշտ է 200 ընտրողի աջակցությունը։
Ինչպե՞ս է կազմված ընտրական կոլեգիան ՝
- Վրաստանի խորհրդարանի
150 պատգամավոր («Վրացական երազանք» 89 անդամ)
- Աջարիայի Ինքնավար
Հանրապետության Գերագույն խորհրդի 21 անդամ («Վրացական երազանք» 13
անդամ)
- Աբխազիայի Ինքնավար
Հանրապետության Գերագույն խորհրդի 20 անդամ
- Քաղաքային
ավագանիներից 109 անդամ (ընդդիմադիր կուսակցություններն իրավունք
ունեին առաջադրել 55 անդամ, սակայն բոյկոտի պատճառով այս տեղերը
ևս զբաղեցրեց «Վրացական երազանք»-ը)
Ըստ այդմ, ինչպես նշվեց, «Վրացական երազանքն» ունի 211 անդամ,
Աբխազիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի 20 անդամ, իսկ
ընդդիմադիր կուսակցությունների 69 անդամներ՝ Աջարիայի խորհրդարանից և
Գերագույն խորհրդից։ Ընդդիմությունը հայտարարում է, որ չի պատրաստվում
մասնակցել գործընթացին։
Խորհրդարանի շենքում բաց քվեարկությունը կսկսվի առավոտյան ժամը
9:00-ին և կավարտվի ամենաուշը ժամը 14:00-ին։ Գործընթացը կհեռարձակվի
ուղիղ եթերում։
Վրաստանի գործող նախագահը չի ճանաչում ո՛չ խորհրդարանի, ո՛չ էլ
նախագահական ընտրությունների օրինականությունը։
«
Ես մնում եմ որպես ձեր նախագահ, չկա լեգիտիմ խորհրդարան, որը
լեգիտիմ կերպով կընտրի նախագահին, հետևաբար, երդմնակալությունը
հնարավոր չի լինի»,- նոյեմբերի 30-ին ասել է նախագահը։
Նույն դիրքորոշմամբ կան նաև խորհրդարանական ընտրությունների անցողիկ
շեմը հաղթահարած և ընտրություններին մասնակցելուց հրաժարված այլ
կուսակցություններ։
«
Սալոմե Զուրաբիշվիլին մնում է Վրաստանի նախագահը, Վրաստանի
պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատարը և արտաքին
հարաբերություններում երկրի բարձրագույն ներկայացուցիչը»,-
ասում են նրանք։
Նոյեմբերի 25-ին խորհրդարանի շենքում հավաքված «Վրացական երազանք»
կուսակցությունը դրսում տեղի ունեցած բողոքի ցույցի ֆոնին անցկացրեց
11-րդ գումարման խորհրդարանի լիազորությունների ճանաչման
ընթացակարգը։
Ինչպես նշում են սահմանադրագետներն ու իրավաբանները, ընտրությունների
արդյունքների և, համապատասխանաբար, բոլոր 150 պատգամավորների
ընտրության օրինականության դիմելու ժամանակահատվածում պատգամավորների
լիազորությունների ճանաչումն անօրինական է և հակասահմանադրական։
Նրանց գնահատմամբ՝ խորհրդարանի որոշումները, այդ թվում՝
կառավարությանը վստահություն հայտնելը, նախագահի ընտրությունը,
լեգիտիմություն չեն ունենա մինչեւ Սահմանադրական խորհրդի
որոշումը։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյւր ՝
პუბლიკა