Ավելի քան 400 ընկերություններ պահանջում են նոր ընտրությունների նշանակում
«Ազատ բիզնես» արհմիությունը հանդես է գալիս համատեղ հայտարարությամբ՝ պահանջելով նոր ընտրություններ նշանակել և մինչև նոր տարի ազատ արձակել վերջին գործընթացների ընթացքում ձերբակալվածներին։ Հայտարարության տակ ստորագրում են ավելի քան 400 ընկերություններ։
«Գոյություն ունեցող ճգնաժամը հատել է կուսակցական քաղաքականության սահմանները և երկիրը դնում է անխուսափելի սոցիալական և տնտեսական վտանգի առաջ։ Անհրաժեշտ է շտապ դեէսկալացնել իրավիճակը։ Լիցքաթափման ամենապրագմատիկ ճանապարհը
նոր ընտրություններ նշանակելն ու ազատ արձակելն է։ Նոր տարուց առաջ տեղի ունեցած վերջին գործընթացների ժամանակ ձերբակալված մարդիկ մենք՝ վրացական բիզնեսի ներկայացուցիչներս, պատասխանատու ենք երկրի ճակատագրի և անշրջելի զարգացման համար՝ անկախ մեր քաղաքական նախասիրություններից, մենք դա ստորագրում ենք
։»,- ասված է հաղորդագրությունում։

Վրաստանի մայրաքաղաքում և շրջաններում ցուցարարներն արդեն տասնիններորդ օրն է բողոքում են «Վրացական երազանք»-ում ընդունված որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանը մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չի մտցնի Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների բացման հարցը։

Նոյեմբերի 28-ից հետո ոստիկանությունը ձերբակալել է ցույցի ավելի քան 400 մասնակիցների, այդ թվում՝ ավելի քան 30 մարդու, որոնց սպառնում է մի քանի տարվա ազատազրկում։ Նրանց թվում կան հայտնի դեմքեր։

Ձերբակալվածների թվում ոստիկաններ չկան, այդ թվում՝ նրանք, ովքեր հարձակում են գործել լրագրողների վրա ուղիղ եթերներում աշխատելիս։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Աղբյուր ՝ radiotavisupleba.ge
Print E-mail
FaceBook Twitter Google