Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի
վարչապետ Իրակլի
Կոբախիձեին՝ Սաբերիոյում տեղի ունեցած ողբերգության
կապակցությամբ։
Այս մասին տեղեկությունը տարածում է Ադրբեջանի նախագահի
աշխատակազմը։
«Հարգելի պարոն վարչապետ, խորապես ցնցված ենք Գալիի
շրջանի Սաբերիո գյուղում հրդեհի հետևանքով հինգ երեխաների մահվան
լուրից։ Կիսում եմ ձեր վիշտը այս ողբերգության կապակցությամբ և իմ և
ադրբեջանցի ժողովրդի անունից ցավակցում եմ ձեզ, մահացած երեխաների
ընտանիքին, նրանց հարազատներին և Վրաստանի ողջ
բնակչությանը», - ասված է ցավակցական հեռագրում.
Աղբյուր: 1tv.ge