Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովն իր ցավակցությունն է
հայտնել
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ օկուպացված Գալիի շրջանի
Սաբերիո գյուղում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
Կառավարության վարչակազմի փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարության
ղեկավարը ցավակցական հեռագիր է ստացել Ադրբեջանի վարչապետից։
«Պարոն վարչապետ, խոր ցավով տեղեկացանք Գալիի շրջանի
Սաբերիո գյուղում տեղի ունեցած հրդեհի մասին, որի հետևանքով հինգ
երեխա է մահացել։ Իմ խորը վիշտն եմ հայտնում տեղի ունեցած
ողբերգության կապակցությամբ և ցավակցում եմ անձամբ Ձեզ, մահացածների
ընտանիքին, նրանց հարազատներին և ողջ վրաց ժողովրդին»,
- ասված է Ալի Ասադովի ցավակցական հեռագրում։
Աղբյուր: 1tv.ge