Վրաստանի ջրագնդակի հավաքականը աշխարհի առաջնության քրոսովերում (1/8
եզրափակիչ հանդիպում) մրցեց Ռումինիայի հետ։
Հանդիպումից առաջ ֆավորիտ էին համարվում ռումինացիները, սակայն մեր
թիմը առաջին իսկ րոպեներից առավելության հասավ հաշվի մեջ և մինչև
հանդիպման ավարտը ռումինացիներին հնարավորություն չտալով հասնել։ Ի
վերջո՝ 23:12 հօգուտ Վրաստանի հավաքականի։
Քառորդ եզրափակիչում հույն մարզիչ Կաչիգիասի գլխավորած թիմը կխաղա
մրցաշարի ֆավորիտներից մեկի՝ Հունգարիայի հետ։ Հանդիպումը
կկայանա
հունվարի 10-ին։
Դադվանին ու Ախվլեդիանին 7-ական գնդակով կիսեցին ռմբարկուների
առավելությունը։ Ռումինացի Ժորժեսկուն հանդիպումն ավարտեց 5
գոլով։
Քառորդ եզրափակիչում թիմերը բաժանվեցին հետևյալ զույգերով.
- 16:30 Հունգարիա-Վրաստան
- 18:00 Հունաստան-Ճապոնիա
- 19:30 ԱՄՆ-Չեռնոգորիա
- 21:00 Խորվաթիա-Իսպանիա
Հանդիպումները կկայանան հունվարի 10-ին.
Աղբյուր: 1tv.ge