Լոս Անջելեսի անտառային հրդեհի զոհերի թիվը հասել է 10-ի։
Այս մասին տեղեկատվություն են տարածում տեղի պաշտոնյաները։
Ըստ դատաբժշկական փորձաքննության բաժանմունքի՝ մահացածների
ինքնությունը պարզելու գործընթացը դեռ շարունակվում է և կարող է տևել
մի քանի շաբաթ։ Միաժամանակ տեղեկացվում են նաև մահացածի ընտանիքի
անդամները։
Այնուամենայնիվ, ըստ շրջանի շերիֆի, դեռևս անվտանգ չէ մուտք գործել
խիստ տուժած տարածքներ, ուստի ակնկալվում է, որ զոհերի թիվը
կավելանա:
Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտնել
է, որ ձերբակալել է մի
տղամարդու, ով կասկածվում է քաղաքի թաղամասերից մեկում կրակ վառելու
մեջ։
Այս շաբաթ Լոս Անջելեսի շրջանում հրդեհ է բռնկվել և ուժեղ քամու
պատճառով արագ տարածվել է մեծ տարածքի վրա։
Աղբյուր: 1tv.ge