Հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի արտգործնախարարի և
Ռուսաստանի արտգործնախարարի միջև։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը
քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Սիրիայում տեղի
ունեցող զարգացումները և էներգետիկ անվտանգությանն առնչվող
հարցեր։
Հեռախոսազրույցի մասին տեղեկություն է տարածում նաեւ ՌԴ ԱԳՆ-ն։
«Առաջնորդները կարծիքներ են փոխանակել միջազգային և
տարածաշրջանային հարցերի շուրջ, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված
իրավիճակի համատեքստում, կանոնավոր, վստահելի երկխոսության զարգացման
գործընթացում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ Ֆիդանն ու Լավրովը կենտրոնացել են
էներգետիկ անվտանգության համար ռիսկեր ստեղծելուն ուղղված
գործողությունները կանխելու անհրաժեշտության վրա։
Աղբյուր: 1tv.ge