Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը համախմբված
մրցույթի շրջանակում պայմանագիր է կնքել «Ալֆա ապահովագրական
ընկերություն» հետ քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող
տրանսպորտային միջոցների ապահովագրման համար։
Մառնեուլիի քաղաքապետարանի և «Ալֆա» ապահովագրական ընկերության միջև
կնքված պայմանագրի համաձայն՝ 2025 թվականի ընթացքում քաղաքապետարանի
հաշվեկշռում գտնվող 24 տրանսպորտային միջոցներ կապահովագրվեն։
«Ալֆա» ընկերությունը Մառնեուլիի քաղաքապետարանին կփոխհատուցի վնասված
մեքենաների ծախսերը, եթե վնասը տեղի է ունեցել հետևյալ
հանգամանքներում ՝
• Ճանապարհատրանսպորտային պատահար (կարևոր չէ, թե ով է եղել
ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառը), անկախ նրանից՝
ապահովագրված տրանսպորտային միջոցը շարժվել է, թե անշարժ
• Մեքենայի կամ դրա առանձին մասերի կորուստ (ներառյալ գողության,
կողոպուտի, առևանգման փորձի հետևանք)
• Բնական իրադարձությունների, մասնավորապես՝ երկրաշարժերի,
ջրհեղեղների, առատ ձյան տեղումների, ձնահոսքի, տորնադոների,
փոթորիկների, սելավների, կայծակի հարվածների, սողանքների և կարկուտի
հետևանքները կամ ցանկացած հանկարծակի իրադարձություն, որը վնասներ կամ
ավերածություններ է պատճառել առանց և ակնհայտ պատճառներով
• Բոցավառում, պայթյուն, հրդեհ, որևէ առարկայի ընկնել,
վանդալիզմ
• Երրորդ կողմի ապօրինի գործողություն
• Անհայտ պատճառով մեքենայի վնասում։
Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական իշխանությունները «Ալֆա»
ընկերությանը մեկ տարվա ընթացքում ավտոմեքենաների ապահովագրության
համար կվճարեն 22 776 լարի և 68 թեթրի։
Ռադիո Մառնեուլի
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան