Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության
աշխատակիցները՝ Քվեմո Քարթլիի
շրջանային դատախազության հետ համաձայնեցված օպերատիվ-որոնողական
միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում մի խումբ
անձանց կողմից առանց ակցիզային դրոշմանիշերի մակնշման ենթակա
ապրանքները առանց ակցիզ պահելու համար ձերբակալել են երկու անձի: Այս
մասին տեղեկություն է տարածում քննչական ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ քննչական գործողությունների արդյունքում
Քվեմո Քարթլիի շրջանում մեղադրյալների տներից առգրավվել է ընդհանուր
առմամբ 83
500 տուփ առանց ակցիզային տարբեր մակնիշի ծխախոտ՝ 403 600
լարի ընդհանուր շուկայական արժեքով։
Քննչական ծառայության տվյալներով՝ հետաքննությունը շարունակվում է
Վրաստանի քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, որը
նախատեսում է ազատազրկում՝ 6-ից 8 տարի ժամկետով։
Աղբյուր: 1tv.ge