Վրացական երկաթուղիների տվյալներով՝ եղանակային վատ պայմանների
պատճառով չեղարկվում են գնացքների ևս մի քանի չվերթեր։
«Վրացական երկաթուղիները հավելյալ տեղեկացնում են, որ
Գուրիայում եղանակային վատ պայմանների պատճառով չեղարկվում են մի քանի
գնացքների չվերթեր, մասնավորապես՝ փետրվարի 23 –
Քութայիսի-Բաթումի-Քութայիսի երեկոյան չվերթ. Փետրվարի 25 –
Թբիլիսի-Օզուրգետի. Փետրվարի 25 – Ռիոնի-Քութայիսի-Ռիոնի. Փետրվարի 25
– Քութայիսի-Բաթումի-Քութաիսի. Փետրվարի 25 – Բաթումի –
Օզուրգեթի-Բաթումի. Փետրվարի 26 – Օզուրգեթի-Թբիլիսի. Փետրվարի 26 –
Ռիոնի-Քութայիսի-Ռիոնի։
«Վրացական երկաթուղիները» հայցում են իրենց ներողամտությունը
պատճառված անհարմարությունների համար։ Ուղևորներն ամբողջությամբ
կփոխհատուցվեն իրենց տոմսերի համար», - ասված է
երկաթուղու հաղորդագրության մեջ։
Աղբյուր: 1tv.ge