Իրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովն
առաջին ընթերցմամբ աջակցել է FARA օրենքին։
FARA-ի օրինագիծը հրապարակվել է խորհրդարանի պաշտոնական կայքում
փետրվարի 24-ին, սակայն հրապարակված տեքստը հասցեագրված է ԱՄՆ
իրավասության տակ գտնվող անհատներին և ամերիկյան հաստատություններին։
Օրենքի նախագծում Վրաստանը չի հիշատակվել և օգտագործվել են այնպիսի
տերմիններ, ինչպիսիք են օտարերկրյա տնօրենը, օտարերկրյա տնօրենի
գործակալ, պետական օրենքներ և այլն:
Հանձնաժողովի նիստում «Երազանքի»
պատգամավոր Արչիլ Գորդուլաձեն
պարզաբանել է, որ վերոնշյալ պայմանները կփոխվեն վրացական
իրականությանն ու օրենսդրությանը համապատասխան։ Օրինակ՝
Արդարադատության դեպարտամենտի ղեկավարի փոխարեն իրավապահ մարմինը
լինելու է Հակակոռուպցիոն բյուրոն, քանի որ Արդարադատության
դեպարտամենտը վրացական իրականության մեջ «ֆիզիկապես» գոյություն
չունի։
Գորդուլաձեն նաև ասաց, որ իրենք այժմ ընդունում են «ավելի խիստ, բայց
արդյունավետ օրենք, և եթե որևէ մեկը որևէ բողոք ունի, կարող է դրանք
արտահայտել, իհարկե, բարձր ազատության պայմաններում ԱՄՆ-ում՝ անկախ
նրանից, թե նրանք ցանկանում են Սպիտակ տուն, թե Կոնգրես»:
Փետրվարի 24-ին Իվանիշվիլիի խորհրդարանական բյուրոյի նիստում գրանցվել
է «ՖԱՐԱ» օրինագիծը։ Այն ուղարկվել է իրավական հարցերի հանձնաժողովի
քննարկմանը։
Փետրվարի 5-ին օրենսդրական փոփոխությունների մասին հայտարարություն է
արել Իվանիշվիլիի ներկայացուցիչ Մամուկա Մդինարաձեն։
Աղբյուր ՝
ტაბულა
՛Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան