BBC. American Airlines-ի ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, ուղևորները տարհանվել են
14.03.2025
«American Airlines»-ի ինքնաթիռում, որը կատարում էր չվերթ Կոլորադո
Սպրինգսից դեպի Դալաս-Ֆորտ Ուորթի միջազգային օդանավակայան, հրդեհ է
բռնկվել,
– հայտնում է «BBC»-ն։
«BBC»-ի հաղորդմամբ, ուղևորները տարհանվել են։
Շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով ինքնաթիռը վթարային վայրէջք է
կատարել Դենվերի օդանավակայանում՝ տեղական ժամանակով մոտ
23:15-ին։
Վայրէջքից հետո, երբ ինքնաթիռը շարժվում էր օդանավակայանի թռիչքուղու
վրա, այն բռնկվել է։
«American Airlines»-ի տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 172 ուղևոր և
անձնակազմի վեց անդամ։
12 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։
«American Airlines»-ի հայտարարության համաձայն՝ միջադեպի պատճառը
պարզելու համար ընթանում է հետաքննություն։