Հրապարակից դեպի «Էլ ավելի կմեծացնեն» հրապարակ նախատեսվում է կառուցել մայթ 2 308 312 լարիով

Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական իշխանությունները ծրագրում են 2 308 312 լարիով կառուցել հետիոտնային ճանապարհ  Մայիսի  26-ի փողոցում։

Մառնեուլիի քաղաքապետարանը մարտի 17-ին մրցույթ էր հայտարարել կենտրոնական հրապարակից դեպի «Էլ  ավելի կմեծացնեն » հուշարձան մայթի կառուցման համար։

«Ծրագրի մայթերի ընդհանուր երկարությունը (գործող ճանապարհի երկու կողմերում) 4223 մ է։
Ծրագրի հատվածում առկա մայթի մակերեսը տարասեռ է (խճաքար, ասֆալտբետոն, բետոն, սալիկ):
Գործող մայթերը վաղուց չեն վերականգնվել, հետևաբար վնասված են և՛ մայթը, և՛ եզրաքարերը։ «Հաշմանդամություն ունեցող անձանց օգտագործման համար նախատեսված թեքահարթակներ և այլն չկան
»։ -Նշված է նախագծի առաջարկում

Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցութային նախագծում նշվում է, որ ծրագրի նպատակը գործող հետիոտնային արահետների և մայթերի վերականգնումն է։ Նախագծով նախատեսված նոր եզրաքարերի,  հեղեղատարների և սալերի և թեքահարթակների տեղադրում: Նախագծի համաձայն՝ մայթը պետք է հարմարեցվի հաշմանդամություն ունեցող անձանց օգտագործման համար։

Շահագրգիռ կողմերը ապրիլի 2-ից 7-ը կկարողանան մասնակցել Մառնեուլի քաղաքի մայիսի 26-ի փողոցում հետիոտնային ճանապարհի կառուցման համար հայտարարված մրցույթին։ Մրցութային առաջարկի համաձայն՝ հաղթող ընկերությունը պետք է աշխատանքները ավարտի պայմանագրի կնքման օրվանից 450 օրվա ընթացքում։

Ծրագրի իրականացման համար հատկացվել է 2 308 312 լարի։ Գումարն ամբողջությամբ կծախսվի Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական բյուջեից։

Ռադիո «Մառնեուլի»
Թարգմ․ ՝  Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google