Ինչպիսի՞ն է Սադախլո մայրուղում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվածի վիճակը

Մառնեուլիի Սադախլո մայրուղում՝ Ծերեթելի գյուղի մոտ, տեղի ունեցած  վթարի հետևանքով վիրավորվել է 5 մարդ։

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 27-ին։ Երկու մեքենա բախվել է միմյանց, այնուհետև   մեքենաներից մեկը հարվածել է  մայրուղու մոտ կանգնած  երեք ուսանողների։

Երեք ուսանողներից երկուսը դեռևս գտնվում են բժշկական հաստատությունում։

Մեկը տեղափոխվել է Մառնեուլիի "Ջեո Հոսպիտալ" , իսկ մյուսը՝ «Ավերսի» կլինիկա։ Ինչպես «Ռադիո Մառնեուլի»-ին հայտնել են "Ջեո Հոսպիտալ"-ից, վիրավորի վիճակը կայուն է։

Երկրորդ վիրավորին, որը գտնվում է «Ավերսի» կլինիկայում, բժշկական հաստատությունում ասել են, որ  պատրաստում են վիրահատության։ Նրա վիճակը կայուն է։

Ուսանողներից բացի, վիրավորվել են նաև երկու մեքենաների վարորդները։

Ներքին գործերի նախարարությունից «Ռադիո
Մառնեուլի»-ին հայտնել են, որ միջադեպի վերաբերյալ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի համաձայն, որը վերաբերում է տրանսպորտային անվտանգության կամ շահագործման կանոնների խախտմանը։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google