Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը Երկրի օրը
նշելու համար Թամարիս և Խիխանի գյուղերում 30 սոճի է տնկել։
Մառնեուլիի քաղաքապետարանը ապրիլի 25-ին կանաչապատման արշավ է
անցկացրել։ Քաղաքապետարանի կողմից հրապարակված տեղեկատվության
համաձայն՝ կանաչապատման արշավը անցկացվել է քաղաքապետարանի
երիտասարդական խորհրդի նախաձեռնությամբ և կազմակերպմամբ։
«
Մառնեուլիի մունիցիպալիտետի առաջին փոխքաղաքապետ Ռոին
Դեկանոիձեն և փոխքաղաքապետ Զուրաբ Պանգանին մասնակցել են կանաչապատման
արշավին՝ երիտասարդական խորհրդի անդամների հետ միասին։ Նրանք տնկիներ
են տնկել Թամարիսի գյուղի դպրոցի տարածքում։
Արշավի նպատակն է առողջ ապրելակերպի արմատավորումը և մաքուր ու առողջ
կենսապայմանների ստեղծումը», - ասվում է Մառնեուլիի
քաղաքապետարանի հայտարարության մեջ։
Տեղական ինքնակառավարումը կանաչապատման արշավի համար «Կանաչ տուն»
ՍՊԸ-ից գնել է 30 սոճու տնկի՝ 1005 լարիով, պարզեցված ընթացակարգով։
Քաղաքապետարանը նաև 55 աշխատանքային ձեռնոց է գնել կանաչապատման
արշավի համար: Քաղաքապետարանը ռետինով ներծծված գործվածքե ձեռնոցներ է
գնել անհատ ձեռնարկատեր Ազեր Չիլդիրիից 55 լարիով:
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան