Մարնեուլիում վթարի հետևանքով վիրավորված աղջիկը վիրահատվել է
ազդրոսկրի կոտրվածքից։
Մառնեուլիի «Ավերսի» կլինիկայի տվյալներով՝ հիվանդի առողջական վիճակը
կայուն է, և նա մնում է բժշկական հաստատությունում։
Ապրիլի 27-ին Ծերեթելի գյուղի մոտ Սադախլո մայրուղում տեղի ունեցած
ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ։
Երկու մեքենաների բախման ժամանակ մեքենան հարվածել է մայրուղում
կանգնած երեք դպրոցականների։
ՆԳՆ-ից «Ռադիո Մառնեուլի»-ին հայտնել են,
որ միջադեպի վերաբերյալ
հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը
վերաբերում է երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների
խախտմանը։
Նույն թեմայով ՝
Ինչպիսի՞ն է Սադախլո մայրուղում վթարի հետևանքով վիրավորված անձի
վիճակը։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան