Մառնեուլիում եռյակ է ծնվել

Եռյակ է  ծնվել Մառնեուլիի "Ջեո Հոսպիտալ" ծննդատան և ամբուլատոր բժշկական կենտրոնում:

Երեխաները ծնվել են ապրիլի 25-ին: Ինչպես «Ռադիո Մարնեուլի»-ին տված հարցազրույցում ասել է նույն կլինիկայի ղեկավար Ռուսուդան Ուշվերիձեն, եռյակների ծնունդը իրենց բժշկական հաստատության համար առաջին անգամն է:

«Հաշվի առնելով կլինիկական վիճակը՝ որոշվեց կեսարյան հատում կատարել։ Ծնվել է երեք տղա։ Մեկը՝ 2100 կգ, մեկը՝ 2230 կգ և
մյուսը ՝ 2140 կգ։ Սրանք բավականին մեծ քաշեր են եռյակների համար։ Հաշվի առնելով, որ սա բազմակի հղիություն է և միևնույն ժամանակ վաղաժամ, կլինիկական վիճակը հաշվի առնելով՝ նորածինները շարունակել են բուժումը նորածնային վերակենդանացման բաժանմունքում։ Ծննդաբերող կինը շատ լավ է զգում և այսօր դուրս կգրվի։ Հաշվի առնելով իմ 30 տարվա փորձը՝ սա առաջին նման դեպքն է։ Ես աշխատում եմ ինձանից շատ ավելի փորձառու բժիշկների կողքին, և նրանք նաև ասում են, որ մենք երբեք նման դեպք չենք ունեցել։ Սա բնական հղիություն է, այլ ոչ թե այլ մեթոդով հղիություն, քանի որ նման հղիություններն ավելի տարածված են
», - ասում է Ռուսուդան Ուշվերիձեն։

2025 թվականից ի վեր Մարնեուլիի «Ջեո Հոսպիտալ» մանկաբարձական և ամբուլատոր կենտրոնում ծնվել է 190 երեխա։ 97-ը աղջիկ են, իսկ 93-ը՝ տղա։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google