Մառնեուլիի շատրվանի ժամացույցը կրկին փչացել է. որքա՞ն է արժենում դրա վերանորոգումը

Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը պարզեցված գնում է կնքել անհատ ձեռնարկատեր Էլվար Մամեդովի հետ՝

Մառնեուլի քաղաքի կենտրոնական հրապարակում գտնվող շատրվանի ժամացույցը վերանորոգելու համար։

Սա առաջին դեպքը չէ։  Մայիսի 26-ի փողոցում գտնվող ժամացույցի մեխանիզմը նախկինում բազմիցս վնասվել է և պարբերաբար վերանորոգման կարիք է ունեցել։

Մառնեուլիի քաղաքապետարանը Էլվար Մամեդովին վճարել է 1650 լարի ժամացույցի վերանորոգման համար։ Քաղաքապետարանի և մատակարարի
միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Մամեդովը պետք է վերանորոգի կենտրոնական հրապարակի ժամացույցը ստորագրման օրվանից, ներառյալ այս տարվա մայիսի 5-ը։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google