Մառնեուլիի հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցման երրորդ փուլը կմեկնարկի մայիսի 22-ին

Մառնեուլիի հանրակրթական  դպրոցներում առաջին դասարանցիների գրանցման երրորդ փուլը կմեկնարկի  մայիսի 22-ին։

Հենց երրորդ փուլում կգրանցվի առաջին դասարանցիների մեծ մասը։

Ինչպես «Ռադիո Մառնեուլի»-ին  ասել է  ռեսուրսների կենտրոնի ներկայացուցիչ Իրմա Դավաձեն, այս տարի Մառնեուլիում նախատեսվում է ընդունել մոտ 2000 առաջին դասարանցի։

«Ինչպես գիտեք, առաջին փուլում գնահատման համար գրանցվել են հատուկ կարիքներ ունեցող երեխաները: Եթե նախարարության բազմամասնագիտական ​​թիմը համաձայնվի,
նրանք կտեղավորվեն ցանկալի դպրոցներում: Երկրորդ փուլում գրանցվել են այն աշակերտները, որոնց քույր-եղբայրները սովորում են ցանկալի դպրոցում, կամ որոնց ծնողները ցանկալի դպրոցի աշխատակիցներ են, կամ որոնց ընտանիքներում միաժամանակ երկու կամ ավելի երեխա է ընդունվում առաջին դասարան: Մենք տարեկան ընդունում ենք մոտավորապես 1900-2000 առաջին դասարանցի, և մենք ակնկալում ենք, որ դա տեղի կունենա նաև այս տարի
», - ասաց Իրմա Դավաձեն։

III փուլ - Ընդհանուր առցանց գրանցումը կշարունակվի մինչև հունիսի 17-ը։

Գրանցումը կիրականացվի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում՝ register.emis.ge: Գրանցումը տրամադրում է ծնողը/օրինական ներկայացուցիչը։

Էլեկտրոնային եղանակով գրանցված աշակերտի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը կստացվեն հունիսի 18-ից մինչև հունիսի 27-ը։

Եթե  չի ներկայացվում ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը նշված ժամկետում, գրանցումը ավտոմատ կերպով կչեղարկվի։

Աշակերտի  օրինական ներկայացուցչի հայտարարություն, որը պետք է ներառի տեղեկություններ օրինական ներկայացուցչի բնակության վայրի և հեռախոսահամարի մասին, ինչպես նաև պետք է համապատասխանի Վրաստանի ընդհանուր վարչական օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված այլ պահանջներին, օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը և Վրաստանում բնակությունը հաստատող փաստաթղթի պատճենը (եթե կա): Եթե փաստաթղթերը ներկայացվում են օտար լեզվով, դրանց պետք է կցվի վրացերեն թարգմանությունը՝ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով):
Աշակերտի ծննդյան վկայականի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը կամ Վրաստանում բնակությունը հաստատող փաստաթղթի պատճենը (եթե կա): Եթե փաստաթղթերը ներկայացվում են օտար լեզվով, դրանց պետք է կցվի վրացերեն թարգմանությունը՝ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով:

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google