Մառնեուլիի մունիցիպալիտետի դպրոցներում ընթանում է առաջին
դասարանցիների գրանցման երրորդ փուլը: Աշակերտների գրանցման կայքը
բացվել է առավոտյան ժամը 09:00-ին,
և այս ժամի տվյալներով՝ Մառնեուլիի վեց ուսումնական
հաստատություններում առաջին դասարանցիների ընդունման
սահմանափակումները որոշ դեպքերում լրացել են, իսկ մյուսներում մնացել
են միայն մի քանի տեղեր:
Մարնեուլի քաղաքի թիվ 5-րդ հանրային դպրոցի առաջին դասարանցիների
սահմանափակումը լրացվել է՝ 100 տեղ:
Մառնեուլի քաղաքի
թիվ 2-րդ հանրային դպրոցում այլևս ազատ տեղեր չկան:
Լրացվել են և՛ վրացական, և՛ ռուսական հատվածները: Ընդունվելիք առաջին
դասարանցիների թիվը 100 է:
Մառնեուլի քաղաքի թիվ 6-րդ հանրային դպրոցի վրացական հատվածում
գրանցվել է 122 աշակերտ, որտեղ ներկայումս որոնվում է 3 ազատ տեղ:
Նույն ուսումնական հաստատության ռուսական հատվածը լրացված է՝ 25
տեղ։
Սայմերլո հանրային դպրոցում 50 տեղից միայն 5-ն է ազատ։
Մառնեուլի մունիցիպալիտետի Ծերեթելի գյուղի հանրային դպրոցում
վրացական հատվածի համար սահմանված սահմանաչափը (50 աշակերտ) լրացված
է, մինչդեռ հայկական հատվածում 20 տեղից 15-ը ազատ են։
Ախալի Դիոկնիսի գյուղի հանրային դպրոցում 25-ից մնացել է միայն
1-ը։
Գրանցումը կիրականացվի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի
պաշտոնական կայքում՝
registration.emis.ge: Գրանցումը
տրամադրում է ծնողը/օրինական ներկայացուցիչը։
Էլեկտրոնային եղանակով գրանցված աշակերտների ընդունելության համար
անհրաժեշտ փաստաթղթերը կստացվեն հունիսի 18-ից մինչև հունիսի
27-ը։
Նշված ժամկետներում աշակերտի ընդունելության համար անհրաժեշտ
փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գրանցումը ավտոմատ կերպով
կչեղարկվի։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան