Մառնեուլում Երեխաների պաշտպանության օրը կնշվի միջոցառմամբ:
Տեղական ինքնակառավարման մարմնի տվյալներով՝ կկազմակերպվի զվարճանքի
գոտի, անիմատորների շոու, իլյուզիոնիստների ներկայացում, ինչպես նաև
կավե քանդակագործության և նկարչության վարպետության դաս: Տեղական
ինքնակառավարումը նաև այս օրը երեխաներին պաղպաղակ կհյուրասիրի:
Քաղաքապետարանը պաղպաղակ գնելու պարզեցված պայմանագիր է կնքել «Պերո
2003» ՍՊԸ-ի հետ: Քաղաքապետարանը վերոնշյալ ընկերությունից կգնի 220
պաղպաղակ, յուրաքանչյուրը 1 լարիով:
- Պաղպաղակ Էսկիմո Վանիլային Պաղպաղակ կաթնային շոկոլադե
սալիկով - 120 հատ
- Պաղպաղակ Տոլիա Վանիլային - 100 հատ
Երեխաների միջազգային օրը կանցկացվի Մարնեուլիում՝ Ջավախիշվիլիի
կիսանդրու մոտ գտնվող հրապարակում: Միջոցառումը կսկսվի ժամը
12:00-ին:
՞Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝Մարգարիտա Միսկարյան