Ազգային բանկը և ամբողջ ֆինանսական համակարգը խստորեն հետևում են միջազգային պատժամիջոցներին - Իրակլի Կոբախիձե
«Վրացական երազանքի» վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարում է, որ Ազգային բանկը և ամբողջ ֆինանսական համակարգը խստորեն հետևում են միջազգային պատժամիջոցներին: Նա այս հայտարարությունն արել է լարիի 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

Նրա խոսքով՝ վրացական ֆինանսական հատվածի կողմից միջազգային պատժամիջոցների խախտման ոչ մի փաստ չի գրանցվել:

«Ազգային բանկը և ամբողջ ֆինանսական համակարգը խստորեն հետևում են միջազգային պատժամիջոցներին, ինչը առանձին հիշատակման արժանի է: Նրանք նաև հետևում են տեղական օրենսդրությանը: Վրաստանի ֆինանսական հատվածի կողմից միջազգային պատժամիջոցների խախտման ոչ մի փաստ չի գրանցվել: Ազգային բանկի կանոնակարգերը և վերահսկողության շրջանակը լիովին համապատասխանում են առաջադեմ միջազգային պրակտիկային: Իհարկե, ֆինանսական հատվածի դերը նույնպես անգնահատելի է այս հաջողություններում», - ասել է Իրակլի Կոբախիձեն:



"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝   Մարգարիտա  Միսկարյան
Աղբյուր ՝  ბმ
Print E-mail
FaceBook Twitter Google