Իրակլի Կոբախիձեն հանդիպել է սենատոր Սթիվ Դեյնսի հետ

Վրացական երազանքի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, սենատոր Սթիվ Դեյնսի հետ։

Տեղեկատվությունը հրապարակում է Կոբախիձեի վարչակազմը։

Վարչակազմի տվյալներով՝ հանդիպմանը քննարկվել են ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները, Վրաստանի դերը տարածաշրջանում, ինչպես նաև երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը։

Ինչպես նշված է տեղեկատվության մեջ, Կոբախիձեն «հաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ վերականգնելու հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ և թարմացնելու ռազմավարական գործընկերությունը, որը հիմնված կլինի կոնկրետ ճանապարհային քարտեզի վրա և շոշափելի արդյունքներ կբերի երկու երկրներին»։

Մամուլի ծառայության տվյալներով՝ հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել նաև ներկայիս քաղաքական գործընթացներին, և Կոբախիձեն նշել է, որ «երկրում ապահովվել է քաղաքական կայունություն, և Վրաստանի կառավարությունը դրա երաշխավորն է»։

Տեղեկատվության համաձայն, հանդիպմանը մասնակցել են «Երազանքի» էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, «Երազանքի» արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին և «Երազանքի» կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։

Հանդիպմանը արձագանքել է նաև սենատոր Սթիվ Դեյնսը։ Նա հայտարարություն է տարածել X-ի վերաբերյալ և նշել, որ հանդիպումը կոչ է արել Վրաստանին սերտորեն համագործակցել նախագահ Թրամփի և նրա վարչակազմի հետ։

«Սենատոր Դեյնսն այսօր ողջունել է Վրաստանի վարչապետ Կոբախիձեի հետ հանդիպելու հնարավորությունը, որպեսզի քննարկվեն ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների ամրապնդման հարցերը։

Սենատորը վերահաստատել է Վրաստանի կարևոր դերը Կովկասում և դրանից դուրս խաղաղության և բարգավաճման խթանման գործում և վճռականորեն կոչ է արել Վրաստանին սերտորեն համագործակցել նախագահ Թրամփի և նրա վարչակազմի հետ՝ մեր ընդհանուր տնտեսական և անվտանգության շահերը առաջ մղելու համար
», - ասվում է տեղեկատվության մեջ։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google