Թբիլիսիում անվճար ճաշարաններն ունեն ավելի քան 42 հազար շահառու, որոնցից յուրաքանչյուրի օրական սննդի համար ծախսվում է 1.70 լարի
Մայրաքաղաքում գործում է 64 անվճար ճաշարան, որոնց շահառուների  ընդհանուր թիվը կազմում է 42,185:
Այս մասին տեղեկատվությունը «BusinessPressNews»-ին տրամադրել է Թբիլիսիի քաղաքապետարանը։

Ըստ նրանց տվյալների՝ մեկ անձի համար օրական մեկ բաժնի արժեքը կազմում է 1.70 լարի։

Ինչ վերաբերում է մանրամասն տեղեկատվությանը, թե Թբիլիսիի որ շրջանում  քանի անվճար ճաշարան  կա և քանի շահառու, քաղաքապետարանի կողմից տրամադրված տեղեկատվությունը հետևյալն է ՝  
  • Իսանիի շրջանում գործում է 7 անվճար ճաշարան, որտեղ գրանցված է 5,080 շահառու: Քաղաքապետարանը բացատրում է, որ 2021-ից 2025 թվականներին անվճար ճաշարանի շահառուների թվի աճ չի եղել։
  • Վակե շրջանում գործում է 3 անվճար ճաշարան՝ 1,600 գրանցված շահառուներով։ «Վերջին տարիներին անվճար ճաշարաններից օգտվողների թիվը չի ավելացել», - նշում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
  • Դիդուբե շրջանում գործում է 4 անվճար ճաշարան՝ 2200 շահառու։ Այստեղ նույնպես քաղաքապետարանը նշում է, որ վերջին տարիներին անվճար ճաշարաններից օգտվողների թիվը չի ավելացել։
  • Չուգուրեթի շրջանում գործում է 6 անվճար ճաշարան՝ 3600 գրանցված շահառուով։
  • Սամգորի շրջանում գործում է 11 անվճար ճաշարան՝ 7530 գրանցված շահառուով։
  • Սաբուրթալոյի շրջանում գործում է 5 անվճար ճաշարան՝ 1760 շահառուով։ «Վերջին տարիներին անվճար ճաշարաններից օգտվողների թիվը չի ավելացել», - նշում է քաղաքապետարանը։
  • Գլդանի շրջանում գործում է 9 անվճար ճաշարան։ Այսօրվա դրությամբ Գլդանի շրջանում անվճար ճաշարանի ծառայություններից օգտվում է 6625 շահառու։
  • Մթածմինդայի շրջանում գործում է 4 անվճար ճաշարան, որոնցից օգտվում են 1846 շահառուներ։
  • Նաձալադևիի շրջանի բյուջեով նախատեսված «Անվճար ճաշարանի ծառայություններ» ծրագրի շրջանակներում շրջանում տեղակայված է 10 անվճար ճաշարան։ Դրանցից օգտվում է 8053 շահառու։
  • Կրծանիսիի շրջանում գործում է 5 անվճար ճաշարան, որոնցից օգտվում է 3891 շահառու։
Նշենք, որ bpn.ge-ն վերջին անգամ այս հարցի վերաբերյալ տեղեկատվություն է խնդրել 2021 թվականին, երբ մեկ բաժնի արժեքը միջինում տատանվում էր 1.25 լարիից մինչև 1.30 լարի։ Պարզվում է, որ 4 տարի անց շահառուների սննդի վրա ծախսվում է ընդամենը 40-45 թեթրի ավելի։
Աղբյուր ՝  BPN


"
Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google