Վրաստանում կենսաապահովման
նպաստ է ստանում 189 956 անչափահաս։ Սոցիալական ծառայությունների
գործակալության տվյալների համաձայն՝ նրանցից 49,178-ը 6 տարեկանից
փոքր են, իսկ 140,778-ը՝ 6-ից 18 տարեկան։
Նաև հարկ է նշել, որ կենսաապահովման նպաստ ստացող անչափահասների մեծ
մասը գրանցված է Թբիլիսիում։
0-ից 18 տարեկան կենսաապահովման նպաստ ստացողների թիվը ըստ
տարածաշրջանների հետևյալն է ՝
- Թբիլիսի - 49 023
- Գուրիա - 5 689
- Ռաչա-Լեչխումի Քվեմո Սվանեթի - 1
122
- Կախեթի - 17 497
- Իմերեթի - 19 936
- Մցխեթա-Մթիանեթի - 3
656
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի - 16
836
- Սամցխե-Ջավախեթի՝ 5
005
- Քվեմո Քարթլի՝ 37
352
- Շիդա Քարթլի՝ 16
304
- Աջարիա՝ 17 536։
Տեղեկատվության համար՝ ապրիլին Վրաստանում կենսաապահովման նպաստ է
ստացել ընդհանուր առմամբ 237,797 մարդ։
Նշում. Դրամական նպաստ ստացող ընտանիքները/անհատները, որոնց ընտանիքի
առնվազն մեկ անդամը մասնակցում է «Զբաղվածության խթանման պետական
ծրագրին 2025» և ընտանիքի հայտարարագրում գրանցված բոլոր անդամները
(ներառյալ անչափահաս անդամները) անընդհատ գրանցված են մնում
«Սոցիալապես անապահով ընտանիքների միասնական տվյալների բազայում» և
իրավունք ունեն 4 տարի ստանալու «կենսապահովման նպաստ»։
"ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան