Վրաստանում ճանապարհաշինարարությամբ զբաղվող 10 խոշորագույն ընկերություններից 6-ը չինական են
Վրաստանում ճանապարհաշինարարությամբ զբաղվող տասը խոշորագույն ընկերություններից 6-ը չինական են, և մեկի բաժնետոմսերի կեսը պատկանում է վրաց-ռուսական կրկնակի քաղաքացիություն ունեցող անձի։


Ազգային վիճակագրական ծառայության կողմից «BusinessPressNews»-ին տրամադրված տեղեկատվությունը հիմնված է 2024 թվականի նախնական տվյալների վրա: Վարկանիշում ընդգրկված ընկերությունները որոշվում են հաշվետու ժամանակահատվածի շրջանառության ծավալի համաձայն։

Ում են պատկանում Վրաստանի 10 խոշորագույն ընկերությունները, որոնք իրականացնում են ճանապարհաշինարարություն և կամուրջների կառուցում։ 

«Hunan Road and Bridge Construction Group Company Branch in Georgia» ՍՊԸ-ն գրանցվել է բիզնես գրանցամատյանում 2019 թվականին: Ընկերության վերջնական սեփականատերը չինական «Hunan Road & Bridge Construction Group Company Limited» ընկերությունն է: Փաստաթղթերի համաձայն, գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է չինացի քաղաքացի Մա Ջինը։

«China Roads and Bridges Corporation»-ի վրացական մասնաճյուղի վերջնական սեփականատերը չինական «China Roads and Bridges Corporation» ՍՊԸ-ն է: Տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Չինաստանի քաղաքացի Վան Ֆուհուան: Ընկերությունը Վրաստանում գործում է 2019 թվականից։

«Արալի» ՍՊԸ-ն գրանցամատյանում գրանցվել է 2004 թվականին: Ընկերության տնօրենը Դեմետրե Տատեշվիլին է, ով տիրապետում է բաժնետոմսերի 25%-ին: Մնացած բաժնետոմսերը բաշխված են հետևյալ կերպ՝ Մարգալիտա Տատեշվիլի (25%), Բեքա Տատեշվիլի (25% - նրա բաժնետոմսերը կառավարում է Մարգալիտա Տատեշվիլին) և Էկա Տատեշվիլի (25%):

2005 թվականին գրանցված «Գզի» ՍՊԸ-ի սեփականատերը Գիորգի Չկոնիան է, չնայած ընկերությունում նրա բաժնետոմսերը կառավարում է Ջիմշեր Զոիձեն: Ինչ վերաբերում է տնօրենի պաշտոնին, այն զբաղեցնում է Մալխազ Դումբաձեն:

Բիչիկո Պաիկիձեն B.P. TRANS LLC-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերն է: Վալերիանե Կվարացխելիան գրանցված է որպես ընկերության տնօրեն բիզնես գրանցամատյանում: Ընկերությունը գրանցվել է գրանցամատյանում 2012 թվականին։

«Չինաստանի երկաթուղու 23-րդ բյուրոյի խմբի մշտական ​​մասնաճյուղը Վրաստանում» ՍՊԸ-ն գործում է 2010 թվականից։ Ընկերության տնօրենը Չինաստանի քաղաքացի Չաո Վանն է։ Նշենք նաև, որ ընկերության վերջնական սեփականատերը չինական «Չինաստանի երկաթուղու 23-րդ բյուրոյի խումբ» ՍՊԸ-ն է։

«Չինաստանի երկաթուղային թունելային խմբի մասնաճյուղը Վրաստանում» ՍՊԸ-ն գրանցվել է գործարար գրանցամատյանում 2019 թվականին։ Տնօրենը Չինաստանի քաղաքացի Չժայ Ֆեյֆեյն է։ Ընկերությունը նաև չինական «Չինաստանի երկաթուղային թունելային խումբ» ՍՊԸ-ի սեփականությունն է։

«Գուիզժոու մայրուղային ինժեներական խումբ» ՍՊԸ-ն Վրաստանում գործում է 2020 թվականից։ Ընկերությունը չինական «Գուիզժոու մայրուղային ինժեներական խումբ» ՍՊԸ-ի սեփականությունն է։ Ընկերության կառավարիչը Չինաստանի քաղաքացի Չեն Յուցյանը։

2019 թվականին Վրաստանում հիմնադրվել է «Չինաստանի պետական ​​շինարարական ինժեներական կորպորացիայի վրացական մասնաճյուղը»։ Ընկերության տնօրենը Չինաստանի քաղաքացի Շյուեֆենգ Յուանն է։ Բաժնետոմսերը ամբողջությամբ պատկանում են չինական «Չինաստանի պետական ​​շինարարական ինժեներական կորպորացիային»։

«Նոր ճանապարհ» ՍՊԸ-ն գրանցվել է գործարար գրանցամատյանում 2010 թվականին: Ընկերության բաժնետոմսերի կեսը պատկանում է Ռուսաստանի և Վրաստանի կրկնակի քաղաքացիություն ունեցող Գիվի Չոչիային, իսկ մնացած 50%-ը՝ Դավիթ Ժգենտիին: Ընկերության գործադիր տնօրենը Գիորգի Կիրվալիձեն է:

Ձեր տեղեկության համար, ցուցակված ընկերությունները վարկանիշավորված չեն:


"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Աղբյուր ՝  BPN
Print E-mail
FaceBook Twitter Google