Մառնեուլիի 3 գյուղերում կենտրոնական ջեռուցման համակարգի տեղադրման չորրորդ փորձը
Մառնեուլիի քաղաքապետարանը չորրորդ անգամ հայտարարել է 11 200 լարի արժողությամբ մրցույթ՝ մունիցիպալիտետի 3 գյուղերի շենքերում կենտրոնական ջեռուցման համակարգերի տեղադրման նախագծային և ծախսային փաստաթղթերի պատրաստման ծառայությունների պետական ​​գնման համար։

Նախորդ երեք մրցույթներին մասնակցած մասնակիցները որակազրկվել են։

Մրցութային առաջարկի համաձայն՝ կենտրոնական ջեռուցում կտեղադրվի Սայմերլո գյուղի բազմաֆունկցիոնալ շենքում, Ծերեթելի գյուղի վարչական միավորի շենքում և Խոժորնի գյուղի վարչական միավորի շենքում։

Մրցութային նախահաշվի համաձայն, գյուղերում իրականացվելիք աշխատանքների մոտավոր արժեքը հետևյալն է ՝ 
  • Մառնեուլիի մունիցիպալիտետի Սայմերլո գյուղի բազմաֆունկցիոնալ շենքում նոր կենտրոնական ջեռուցման համակարգի տեղադրում (ներառյալ կաթսայատան կառուցումը) – 60,000 լարի
  • Մառնեուլիի մունիցիպալիտետի Ծերեթելի գյուղի վարչական միավորի շենքում նոր կենտրոնական ջեռուցման համակարգի տեղադրում (ներառյալ կաթսայատան կառուցումը) – 50,000 լարի
  • Մառնեուլիի մունիցիպալիտետի Խոժորնի գյուղի վարչական միավորի շենքում նոր կենտրոնական ջեռուցման համակարգի տեղադրում (ներառյալ կաթսայատան կառուցումը) – 50,000 լարի

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google