Մարնեուլիի քաղաքապետի տեղակալը անշարժ գույք չունի. Թեմուր Շուբիթիձեի գույքի հայտարարագիրը
Մաrնեուլիի քաղաքապետի տեղակալ Թեմուր Շուբիթիձեի կողմից լրացված գույքի հայտարարագրի համաձայն՝ Շուբիթիձեն անշարժ գույք չունի։ Թեմուր Շուբիթիձեն գույքի հայտարարագիրը լրացրել է 2024 թվականի հունիսի 25-ին, որի համաձայն նրա անունով անշարժ գույք գրանցված չէ։

Շուբիթիձեի անունով գրանցված է հինգ շարժական գույք՝ ավտոմեքենաներ և մոտոցիկլետներ։ Քաղաքապետի տեղակալը տիրապետում է 2016 թվականին 35,000 դոլարով գնված Porsche Macan-ի, 2020 թվականին
14,000 դոլարով գնված BMW X5M-ի, 2022 թվականին 52,000 դոլարով գնված Porsche 911-ի, ինչպես նաև 2020 թվականին 9,500 դոլարով և 2024 թվականին 2,000 դոլարով գնված BMW մոտոցիկլետների։

Գույքի հայտարարագրի համաձայն՝ Թեմուր Շուբիթիձեն ունի կին և երկու անչափահաս երեխա։ Հայտարարագրի համաձայն՝ հայտարարագրում նշված ընտանիքի անդամներից որևէ մեկը չունի անշարժ կամ շարժական գույք։

Հայտարարագրի համաձայն՝ Թեմուր Շուբիթիձեի բանկային հաշիվներին կա 9080 լարի։ Շուբիթիձեի հայտարարագրում չի նշվում, թե որքան է նա տարեկան ստանում որպես Մաrնեուլիի փոխքաղաքապետի աշխատավարձ։


Ի՞նչ է ունեցվածքի հայտարարագիրը և ինչո՞ւ է այն կարևոր

Պաշտոնյաների կողմից ունեցվածքի հայտարարագրերի լրացումը կոռուպցիայի դեմ պայքարի ամենակարևոր գործիքներից մեկն է։ Այսպիսով, Վրաստանում պաշտոնյաները պարտավոր են ամեն տարի բացահայտել իրենց կապերը, շահերը, ունեցվածքը և ֆինանսները։ Գործընթացը էլեկտրոնային է, և լրացված հայտարարագրերը հասանելի են հատուկ կայքում՝ declaration.acb.gov.ge։ Հայտարարագրի նպատակն է կանխել պաշտոնի օգտագործումը անձնական շահույթի համար, ինչպես նաև բացահայտել տարբեր տեսակի խախտումներ, ինչպիսիք են պաշտոնյաների անօրինական հարստացումը։ Հետևաբար, կարևոր է, որ հայտարարագրման համակարգը անընդհատ զարգանա և կատարելագործվի, - գրված է «Transparency Georgia» կայքում։

Վրաստանում գործող ակտիվների հայտարարագրերը հավաքագրում են պաշտոնյաների կապերի և շահերի, ինչպես նաև նրանց գույքի և ֆինանսական վիճակի մասին տեղեկություններ: Չնայած հայտարարագրերի միջոցով հրապարակվող տեղեկատվությունը բավականին ծավալուն է, այն ամբողջական չէ և հաճախ զուրկ է մանրամասներից, ինչը բարդացնում է մոնիթորինգի գործընթացը:


"Ռադիո  Մառնեուլի"

Թարգմ․  ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google