Մառնեուլիում էքստեռն քննությանը գրանցվել է 22 դիմորդ:
Վրաստանի Կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը
հուլիսի 21-ից մինչև հուլիսի 2-ը սահմանել է I-XII դասարանների
ծրագիրը էքատեռն ձևաչափով ավարտել ցանկացողների գրանցման և քննության
ամսաթվերը:
Ինչպես «Ռադիո Մառնեուլի»-ին հայտնել է տեղական ռեսուրսների կենտրոնի
ղեկավար Ալի Գախրամանովը, վրացալեզու դպրոցներում գրանցված դիմորդները
քննությունը հանձնել են կենտրոնացված եղանակով՝ համակարգիչների
միջոցով, մինչդեռ մյուս դեպքերում քննությունները
անցկացվել են
կրթական հաստատությունների կողմից: Գախրամանովի խոսքով՝ քննությանը
գրանցվել են 12-րդ դասարանն ավարտել ցանկացողները:
«
Քննություններն այսօր ավարտվել են, մենք դեռ չգիտենք
արդյունքները, դրանք կհրապարակվեն ավելի ուշ», - ասել է Ալի
Գախրամանովը:
Անձն իրավունք ունի քննություն հանձնել, եթե նրա տարիքը
համապատասխանում է կամ գերազանցում է արտաքին քննությամբ հանձնվող
դասարանի աշակերտների տարիքային խմբին, և նա հանձնել է նախորդ
դասարանի կրթական ծրագիրը:
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան