Միասնական ազգային քննությունները սկսվել են։ Դիմորդները առաջին
քննությունը կհանձնեն հուլիսի 3-ին՝ վրաց լեզու և գրականություն
առարկայից։
2025 թվականի քննություններին գրանցվել է ընդհանուր առմամբ 80,000
դիմորդ, այդ թվում՝
• Միասնական ազգային քննությունների ավելի քան 39,000 դիմորդ։
• Ուսանողական դրամաշնորհների մրցույթին մասնակցելու ցանկություն է
հայտնել ավելի քան 2,400 ուսանող։
• Միասնական մագիստրոսական քննությանը գրանցվել է ավելի քան 10,000
մագիստրոսական թեկնածու։
• Ուսուցչի և ուսուցչի թեկնածուի քննություններին գրանցվել է ավելի
քան 24,300 դիմորդ։ 2025 թվականի քննությունները ավանդաբար կանցկացվեն
երկու փուլով։
Միասնական ազգային քննությունները կավարտվեն հուլիսի 22-ին՝
կերպարվեստի և կիրառական արվեստի քննությամբ։
Ուսուցչի քննություններին գրանցվածները կմասնակցեն քննական
գործընթացին հուլիսի 8-ից։
Ուսանողական դրամաշնորհների մրցույթը կանցկացվի հուլիսի 10-ին, իսկ
մագիստրոսի կոչման հավակնորդները մագիստրոսի քննությունը կհանձնեն
հուլիսի 21-22-ին։
Լուսանկար՝ Կրթության նախարարություն
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան