Փողոցային առևտրով զբաղվողները վերադառնում են Մառնեուլիի շուկայի հարակից տարածք․ տուգանվելուց անցել է 1 ամիս
Մեկ ամիս առաջ փողոցային առևտրականները, որոնց Մարնեուլիի քաղաքապետարանը տեղափոխել էր հետին շուկա, վերադարձել են շուկայի դիմացի տարածք՝ ճանապարհի եզր։ Հունիսի 9-ին Մարնեուլիի քաղաքապետարանը տուգանել է փողոցային առևտրականներին և հեռացրել տարածքից, սակայն այսօր՝ հուլիսի 8-ին, փողոցային առևտրականները վերադարձել են իրենց սովորական տարածք։

Փողոցային առևտրականներից մեկը «Ռադիո Մարնեուլի»-ին ասել է, որ գրեթե բոլոր փողոցային առևտրականները վերադարձել են հետին
շուկայի տարածքից, քանի որ այնտեղ հաճախորդներ չունեին և մեծ գումար էր պետք վճարել։

«Այնտեղ ընդհանրապես շուկա չկա, ուստի մենք այն լքել ենք։ Տուգանք կլինի, ուրեմն ի՞նչ անեմ։ Եթե այնտեղ մտնես դատարկ մեքենայով, պետք է վճարես 5 լարի։ Մեկ կիլոգրամ վարունգը արժե 1 լարի, իսկ կտրոնը՝ 5 լարի։  Ինչպե՞ս է դա հնարավոր։ Երբ անձրև է գալիս, ցեխը մինչև վիզդ է հասնում, չես կարող մտնել առանց ճտկավոր կոշիկների»։ - ասում է փողոցային վաճառողը

Մեր կողմից անանուն մնալու պայմանով գրանցված փողոցային վաճառողի խոսքով՝ Մարնեուլիի քաղաքապետարանի ներկայացուցիչները այս փուլում իրենց չեն այցելել։ Նա նշում է, որ ինքը հունիսի 9-ին տուգանվել է և այժմ պետք է վճարի 500 լարի։

Մառնեուլիի քաղաքապետարանը հունիսի 9-ին շուկայի մոտ գտնվող 8 փողոցային վաճառողների տուգանել է 500 լարիով։ Այսօր՝ հուլիսի 8-ին, մենք փորձում ենք պարզել, թե ինչ միջոցներ է ձեռնարկելու Մառնեուլիի քաղաքապետարանը։ Եթե պատասխան ստանանք, անմիջապես կներկայացնենք քաղաքապետարանի մեկնաբանությունը։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google