Մառնեուլիի քաղաքապետարանը 310,077 լարիի արժողությամբ պայմանագրեր է կնքել ևս 8 գյուղերում արտաքին լուսավորության տեղադրման համար
Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը 6 պայմանագիր է կնքել մեկ ընկերության՝ «Geo Light LLC»-ի հետ՝ 8 գյուղերում արտաքին լուսավորության տեղադրման համար՝ պարզեցված ընթացակարգով: Մառնեուլիի քաղաքապետարանը ընկերությանը կվճարի ընդհանուր առմամբ 310,077 լարի և 76 թեթրի՝ արտաքին լուսավորության տեղադրման համար:

Գյուղերում արտաքին լուսավորության տեղադրումը նախատեսվում է «Գյուղերի աջակցության ծրագրի» շրջանակներում:

Մենք առաջարկում ենք գյուղերի ցանկը և արտաքին լուսավորության տեղադրման համար
ծախսվող գումարի չափը:
  • Բեյթարաբչի և Ծերակվի գյուղերում արտաքին լուսավորության տեղադրում՝ 45,407 լարի և 81 թեթրի;
  • Իմիրչալա և Քվեմո Սարալի գյուղերում արտաքին լուսավորության կազմակերպում՝ 42,825 լարի և 03 թեթրի;
  • Շահումիան գյուղի արտաքին լուսավորության կազմակերպում՝ 44,533 լարի և 24 թեթրի։
  • Ալգետի գյուղի արտաքին լուսավորության կազմակերպում՝ 59,009 լարի և 48 թեթրի։
  • Աղմամեդլո գյուղի արտաքին լուսավորության կազմակերպում՝ 59,286 լարի և 60 թեթրի։
  • Սադախլո գյուղի արտաքին լուսավորության կազմակերպում՝ 59,015 լարի և 60 թեթրի։

Մառնեուլիի քաղաքապետարանը նաև 8 պայմանագիր է կնքել «Մուրի» ՍՊԸ-ի հետ՝ գյուղերում արտաքին լուսավորության կազմակերպման համար։ Աշխատանքների կատարման համար քաղաքապետարանը «Մուրի» ՍՊԸ-ին վճարել է 303,843 լարի և 06 թեթրի։

«Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակներում Մառնեուլիի գյուղական ժողովները սկսվել են փետրվարի 10-ին և շարունակվել մինչև փետրվարի 21-ը: Մարնեուլիի գյուղերի համար կենտրոնական բյուջեից հատկացվել է 1,232,000 լարի, իսկ տեղական ինքնակառավարման մարմինը 2025 թվականի Մառնեուլիի բյուջեից համաֆինանսավորման համար հատկացրել է 1,500,000 լարի:


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google