Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը 15
գյուղերում տարբեր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար
մեկ ընկերության՝ «GMG Construction 2022» ՍՊԸ-ի հետ կնքել է 11
պարզեցված պայմանագիր:
Մառնեուլիի քաղաքապետարանի և ընկերության միջև կնքված պայմանագրերի
համաձայն՝ գյուղերում նախատեսվում է կառուցել կամուրջներ, կառուցել
բետոնե ճանապարհներ, տեղադրել կամուրջների ճաղաշարեր, խճապատ
ճանապարհներ և տեղադրել ամբարտակներ:
Մառնեուլիի քաղաքապետարանը նախագծերի իրականացման համար «GMG
Construction 2022» ՍՊԸ-ին կվճարի ընդհանուր
առմամբ 417,704 լարի և 66
թեթրի:
Մենք առաջարկում ենք գյուղերում նախատեսված նախագծերի ցանկը և դրանց
վրա ծախսվելիք գումարները՝ համաձայն քաղաքապետարանի և ընկերության
միջև կնքված պայմանագրերի ՝
Չանախչի գյուղի ամբարտակի ամրացում և Վերխվիանի գյուղի
ճանապարհների խճապատում - 45,879 լարի և 92 թեթրի
Խոխմելի գյուղի մուտքի
ճանապարհի բետոնե կառուցում - 28 192 լարի և 51 թեթրի
Մոլաողլի գյուղի
(մոտակայքում) բետոնե ճանապարհի բետոնե կառուցում - 35 589 լարի և 61
թեթրի
Թազաքենդի գյուղի
(մոտակայքում) բետոնե ճանապարհի բետոնե կառուցում - 35 589 լարի և 61
թեթրի
Բիրմա գյուղի մուտքի
ճանապարհի բետոնե կառուցում - 28 210 լարի և 16 թեթրի
Կիրաչմուղանլո գյուղի
ճանապարհների բետոնե կառուցում - 31 303 լարի և 69 թեթրի
Ճանապարհի
խճապատում Խուտոր-Լեժբադինի և Ամբարովկա գյուղերում՝ 47,320
լարի և 39 թեթրի
Աղկուլա գյուղի մուտքի ճանապարհի բետոնե աշխատանքներ՝ 24,811 լարի և
57 թեթրի
Գաջիսքենդի գյուղի կամրջի վրա կամրջի ճաղաշարի տեղադրում և Խանջիգազլո
գյուղի ճանապարհների վրա խճաքարային աշխատանքներ՝ 48,640 լարի և 08
թեթրի
Ծոփի գյուղի բետոնե ճանապարհի տեղադրում՝ 44,786 լարի և 69 թեթրի
Ուլաշլո գյուղի ոռոգման ջրանցքի վրա կամրջի կառուցում և Բրդաձորի
գյուղի մուտքի ճանապարհի բետոնապատման աշխատանքներ՝ 47,380 լարի և 43
թեթրի
Ծրագրերը կիրականացվեն Գյուղի աջակցության ծրագրի շրջանակներում:
Հատկանշական է, որ Մառնեուլիի քաղաքապետարանն արդեն պայմանագրեր է
կնքել այլ ընկերությունների հետ, որոնց համաձայն՝ 16 գյուղ կհագեցվի
փողոցային լուսավորությամբ: Քաղաքապետարանը «Geo Light» ՍՊԸ-ի հետ
կնքել է 6 պայմանագիր՝ 310,077 լարի և 76 թեթրի արժողությամբ, և
«Muri» ՍՊԸ-ի հետ՝ 303,843 լարի և 06 թեթրի արժողությամբ։
«Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակներում Մառնեուլիի գյուղական
ժողովները սկսվել են փետրվարի 10-ին և շարունակվել մինչև փետրվարի
21-ը։ Մառնեուլիի գյուղերի համար կենտրոնական բյուջեից հատկացվել է
1,232,000 լարի, իսկ տեղական ինքնակառավարման մարմինը 2025 թվականի
Մառնեուլիի բյուջեից համաֆինանսավորման համար հատկացրել է 1,500,000
լարի։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան