Մառնեուլիի քաղաքապետարանը Վրաստանի, ԵՄ-ի և Մառնեուլիի դրոշներ է գնել 3820 լարիով
Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը պարզեցված ընթացակարգով ձեռք է բերել Վրաստանի, ԵՄ-ի և Մառնեուլիի դրոշներ: Մառնեուլիի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել անհատ ձեռնարկատեր Ռախիբ Նասիբովի հետ, որից գնել է 60 Վրաստանի, 60 ԵՄ-ի և 10 Մառնեուլիի դրոշ:

«Հիշեցնեմ, որ մենք՝ Մառնեուլիի քաղաքապետարանում, պետք է գնենք Վրաստանի, ԵՄ-ի և Մառնեուլիի քաղաքապետարանի դրոշներ և դրոշի վահանակներ»: - նշված է պարզեցված
գնումների հաշվետվության մեջ:

Մառնեուլիի քաղաքապետարանի և անհատ ձեռնարկատեր Ռախիբ Նասիբովի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ինքնակառավարումը 130  դրոշի և 8 դրոշի վահանակի համար վճարել է 3820 լարի:
Պայմանագիրը քաղաքապետարանը ստորագրել է հուլիսի 14-ին: Անհատ ձեռնարկատեր Ռախիբ Նասիբովը պարտավոր է դրոշներն ու վահանակները քաղաքապետարան հասցնել մինչև հուլիսի 25-ը:

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝ Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google