Մառնեուլիի քաղաքապետարանի մանկապարտեզների միությունը
հայտարարել է 303 940 լարիի մրցույթ, որի շրջանակներում նախատեսվում է
կաթնամթերք գնել մանկապարտեզների համար։
Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ նախատեսվում է գնել կաթ, թթվասեր,
կաթնաշոռ, պանիր, կարագ և առաջին անգամ՝ մածուն։ Նախորդ մրցույթներում
միությունը երբեք մածուն չի գնել։
Փաստաթղթերի համաձայն՝ արտադրանքը պետք է լինի գործարանային
արտադրության, պատրաստված պաստերիզացված կաթից, միայն բնական
համեմունքներով, առանց
կոնսերվանտների և ներկանյութերի։
Խտացրած կաթ - 7,809 միավոր, բնական կաթից, ոչ պակաս, քան 8.5%
ճարպային պարունակությամբ, գործարանային փաթեթավորված թիթեղյա
տարաների մեջ, առանց գենետիկորեն մոդիֆիկացված հավելումների։
Թթվասեր՝ 14,336 կգ, պաստերիզացված կովի կաթից, ճարպի
պարունակությունը՝ 3.2%, փաթեթավորված պլաստիկե կամ ապակե տարաներում՝
180 գրամից մինչև 5 կգ։
Թթվասեր՝ 1,848 կգ, ճարպի պարունակությունը՝ ոչ պակաս, քան 15%,
գործարանային արտադրության, 180 գրամից մինչև 5 կգ՝ պլաստիկե
փաթեթավորմամբ։
Կաթնաշոռ՝ 1,176 կգ, ճարպի պարունակությունը՝ 6-9%, կաթի բաղադրիչների
պարունակությունը՝ ավելի քան 75%, փաթեթավորված 100 գրամից մինչև 1
կգ։
Պանիր՝ 909 կգ, փափուկ և պակաս աղի, չոր նյութի պարունակությունը՝ ոչ
պակաս, քան 52%, ճարպի պարունակությունը՝ ոչ պակաս, քան 40%։
Կարագ՝ 1,355 կգ, սերուցքային կարագ, առանց բուսական ճարպի, կաթի
ճարպի պարունակությունը՝ ոչ պակաս, քան 82%, փաթեթավորված 200 գրամից
մինչև 1 կգ։ Մածուն՝ 560 կգ, գործարանային արտադրության, ճարպի
պարունակությունը՝ 2.5%-ից մինչև 5%, չի պարունակում գլյուտեն,
կոնսերվանտներ և ներկանյութեր։
Ուլտրա-պաստերիզացված կաթ՝ 15,008 լիտր, ճարպի պարունակությունը՝ ոչ
պակաս, քան 2.5%, տետրապարկ փաթեթավորմամբ։
Կաթնամթերքի մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են
մասնակցել օգոստոսի 4-ից 7-ը։ Հաղթողը պարտավոր կլինի փուլ առ փուլ՝
2025 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբերի 31-ը, մատակարարել
Մառնեուլիում և շրջակա գյուղերում գործող 14 մանկապարտեզներին։
Արտադրանքը պետք է տեղափոխվի մասնագիտացված սառնարաններում՝ Վրաստանի
օրենսդրությամբ սահմանված չափանիշներին և հիգիենայի պահանջներին
համապատասխան։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան