Մառնեուլիի մանկապարտեզների միությունը նախատեսում է գնել մինչև 7 տոննա միս
Մառնեուլիի մունիցիպալիտետի մանկապարտեզների  միությունը հայտարարել է 146,805 լարի արժողությամբ տավարի և հավի մսի գնման մրցույթ։


Գնումը ներառում է ՝
  • 4,681 կգ տավարի միս (փափուկ, չսառեցված, մկանային մաս)
  • 2,061 կգ հավի ֆիլե (սառեցված, A կատեգորիա)
Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ երկու ապրանքներն էլ պետք է տեղափոխվեն մասնագիտացված սառնարաններում՝ պահպանելով բոլոր սահմանված հիգիենիկ և ջերմաստիճանային չափանիշները։
Մատակարարները պարտավոր են ՝ 
  • Ներկայացնել անասնաբուժական վկայական։
  • Միսը պետք է լինի թարմ մորթված, մշակված մսագործարանում։
  • Փաթեթավորումը և պիտակավորումը պետք է համապատասխանեն օրենքով սահմանված պահանջներին։
  • Փաթեթավորման վրա պետք է նշված լինի ապրանքի քաշը և այն մանկապարտեզի մասնաճյուղի անվանումը, որտեղ կիրականացվի առաքումը։
Տավարի միսը պետք է լինի բաց կարմիրից մինչև մուգ վարդագույն գույնի, նվազագույն ճարպային պարունակությամբ, առանց տհաճ հոտերի և ոսկրային ներառուկների։

Հավի ֆիլեն պետք է լինի խորը սառեցված, չոր սառեցված, առանց գենետիկորեն մոդիֆիկացված և արգելված հավելումների։ Պետք է նաև չլինի հալեցման հետքեր։

Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կկարողանան մասնակցել մրցույթին հուլիսի 29-ից օգոստոսի 1-ը։ Հաղթողը պարտավոր կլինի մատակարարումները կատարել փուլ առ փուլ՝ 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, Մառնեուլիում և շրջակա գյուղերում գործող 14 մանկապարտեզներ։ 

"ռադիո   Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google