
Քննությունը պարզել է, որ մեղադրյալներից մեկը Մառնեուլիի տեխնիկական զննման կենտրոնի տեսուչ է եղել: Նա հանցակցի հետ միասին տեխնիկական զննման դրական եզրակացություն է տվել տեխնիկապես անսարք տրանսպորտային միջոցի համար: Դրա դիմաց, բացի
պաշտոնական վճարից, քաղաքացուց վերցրել է 100 լարի:
Պարզվել է, որ տեխնիկական զննման կենտրոնը համակարգված կերպով
կեղծ եզրակացություններ է տվել անսարք տրանսպորտային միջոցների
վերաբերյալ: Այս կապակցությամբ քննչական գործողություններ են
իրականացվում: