ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ ուկրաինացի
փախստականներին թույլ կտան մնալ ԱՄՆ-ում մինչև պատերազմի ավարտը։
Այս մասին Թրամփը ասել է լրագրողի հարցին ի պատասխան։
Մասնավորապես, լրագրողը հարցրել է Թրամփին՝ թույլ կտա՞ արդյոք
ուկրաինացիներին մնալ ԱՄՆ-ում մինչև պատերազմի ավարտը։
«Կարծում եմ, այո։ Մեր երկիր է շատ մարդիկ եկել
Ուկրաինայից, և մենք նրանց հետ աշխատում ենք», –
հայտարարել է Թրամփը։
Նշվում է, որ Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց հետո նրա
վարչակազմի Ներքին անվտանգության վարչությունը դադարեցրել է մի շարք
ծրագրեր, որոնք միգրանտներին հնարավորություն էին տալիս
ժամանակավորապես ապրել ԱՄՆ-ում։ Դրանց թվում էր նաև նախաձեռնությունը,
որը ապահովում էր ուկրաինացիների մուտքի իրավունքը երկիր։
Աղբյուր: 1tv.ge