Մայա Սանդու. Ռուսաստանը պատրաստվում է աննախադեպ միջամտություն Մոլդովայի սեպտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրություններին
Ռուսաստանը պատրաստվում է աննախադեպ միջամտության Մոլդովայի սեպտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրություններին, – այս մասին հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Անվտանգության խորհրդի նիստից հետո։

Սանդուի խոսքով՝ Կրեմլը ներդրումներ է կատարում մի քանի քաղաքական նախագծերում, որպեսզի իր մարդկանց անցկացնի ապագա խորհրդարան և այս բոլոր նախագծերը համակարգվում են մեկ կենտրոնից, որը հիմնականում ֆինանսավորվում է Իլան Շորի կողմից հանցագործ սխեմաներով։

Մոլդովայի նախագահի հայտարարությամբ՝ միայն կրիպտոարժույթի միջոցով նախատեսվում է փոխանցել մոտ 100 միլիոն եվրո։ Բացի այդ, սպասվում են արտասահմանից կազմակերպված ապատեղեկատվական և հասարակական կարծիքի մանիպուլյացիոն արշավներ։

Մայա Սանդուի պնդմամբ՝ նախատեսվում է եկեղեցու օգտագործում օտարերկրյա պետության շահերում, այսպես կոչված հասարակական կարծիքի առաջնորդների և առցանց ինֆլյուենսերների օգտագործում որպես միջնորդներ երկրի եվրոպական կուրսի դեմ ուղերձների տարածման համար և կազմակերպված հանցավորության ներգրավում ապակայունացնող գործողություններում։

Աղբյուր: 1tv.ge
Print E-mail
FaceBook Twitter Google