Մառնեուլիի սակրեբուլոյի երկու խորհրդականներ այլևս չեն
ստանա իրենց պաշտոնական աշխատավարձը:
«Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների
համաձայն՝ օգոստոսի 1-ից խորհրդականի պաշտոնը կդառնա կամավոր, և նրանք
այլևս աշխատավարձ չեն ստանա:
Մարնեուլիի քաղաքային խորհուրդը օրենքի փոփոխությունները քննարկել է
հուլիսի 25-ի նիստում: Քաղաքային խորհրդի աշխատակազմի ղեկավար Նինո
Բերիձեն բացատրել է, որ քաղաքային պաշտոնյաները կկարողանան համատեղել
խորհրդականների գործառույթները՝ առանց լրացուցիչ աշխատավարձի:
«
Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխության
հոդվածներից մեկը՝ 83-րդ հոդվածի երրորդ պարբերությունը, վերաբերում է
խորհրդականներին: Այսինքն՝ բոլոր համայնքներում, ընդհանուր առմամբ
հանրային ծառայությունում, խորհրդականի կարգավիճակը վերացվում է և
միայն անվճար է, այսինքն՝ խորհրդականն ընտրվում է աշխատողներից, ուստի
մենք ունեինք պայմանագրով վարձված խորհրդական և վերացնում ենք այս
աշխատակազմի ստորաբաժանումը»: - Հայտարարում է Նինո
Բերիձեն։
«Ռադիո Մարնեուլի» Մառնեուլիի քաղաքային խորհրդի հասարակայնության հետ
կապերի բաժնից հայտնել են, որ սակրեբուլոյի նախագահ Ամիրան
Գիորգաձեն ուներ երկու խորհրդական։ Մեկ խորհրդականի պաշտոնական
աշխատավարձը կազմում է 3650 լարի։
Օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ Մառնեուլիի քաղաքային
խորհուրդը օգոստոսից սկսած ամեն ամիս կխնայի 7300 լարի
աշխատավարձ։
Ռադիո «Մարնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան