Այսօր՝ օգոստոսի 11-ին, Դաուր Իսմայիլովը իր սոցիալական ցանցում
գրել է, որ «Վրացական երազանքը» իրեն առաջադրել է որպես Մառնեուլիի
քաղաքապետի թեկնածու։
«Այսօր «Վրացական երազանք - Դեմոկրատական Վրաստան»
կուսակցությունը ինձ առաջադրել է որպես Մառնեուլիի քաղաքապետի
թեկնածու։ Ես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում կուսակցությանը
ցուցաբերած վստահության համար։
Խաղաղություն Վրաստանին։
Զարգացում Մառնեուլիին»։ - գրում է Իսմայիլովը իր
Ֆեյսբուքյան էջում։
Օգոստոսի 5-ին «Ռադիո Մարնեուլին» կապ հաստատեց Դաուր Իսմայիլովի հետ՝
ճշտելու այն տեղեկատվությունը, թե արդյոք «Վրացական երազանքը»
կառաջադրի քաղաքապետի թեկնածու Մառնեուլում։ Իսմայիլովը օգոստոսի 5-ին
մեզ ասաց, որ չի կարող մեզ հետ խոսել և այդ ժամանակվանից ի վեր չի
պատասխանել մեր զանգերին։
2024 թվականի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ
«Պիրվրելի» հեռուստաընկերության կողմից պատրաստված լրագրողական
հետաքննության համաձայն՝ Դաուր Իսմայիլովը «Վրացական երազանքի» ավագն
էր Մարնեուլում և ակտիվորեն մասնակցել է ընտրակեղծիքներին։
Հուլիսի 31-ին
«Ռադիո Մարնեուլի»-ին տված հարցազրույցում տեղի
քաղաքական գործիչ Ախմեդ Իմամկուլիևը հայտարարել է, որ «Վրացական
երազանքը» պլանավորում է Մառնեուլիում քաղաքապետի թեկնածու առաջադրել
մի երիտասարդի, որին նրանք ցանկանում են «կապիտանից վերածել
մայորի»։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան