Լույսը չպետք է մարի․ 22 անկախ առցանց լրատվամիջոցների միասնական արշավ
Ռեպրեսիվ ռեժիմը սպառնում է ոչնչացնել անկախ առցանց լրատվամիջոցները: Այս իրական սպառնալիքը ցույց տալու համար Ռադիո Մարնեուլիի և 21 այլ անկախ լրատվամիջոցների կայքերը ժամանակավորապես փակվեցին: Խորհրդանշական փակումը նախորդեց «Լույսը չպետք է անջատվի» արշավին, որի նպատակն է միավորել կողմնակիցներին անկախ լրատվամիջոցների պաշտպանության գործում: Այս նպատակով ստեղծվել է միասնական հարթակ, որից հնարավոր է աջակցել 22 լրատվամիջոցների՝ միջոցները փոխանցելով մեկ հաշվին:

«Վրացական երազանքի» կողմից ընդունված ռեպրեսիվ օրենքների պատճառով, մեդիա կազմակերպությունները կորցրել են արևմտյան գործընկերներից ֆինանսավորում ստանալու հնարավորությունը, որը հաճախ անկախ լրատվամիջոցների աշխատանքի եկամտի հիմնական աղբյուրն է: Արևմտյան գործընկերների աջակցությամբ էր, որ «Ռադիո Մարնեուլիի» թիմը կարողացավ աշխատել այն թեմաների վրա, որոնք օգնում էին Մարնեուլիի բնակիչներին և Վրաստանի ոչ վրացախոս բնակչությանը կապվել պետական հաստատությունների հետ և ստանալ տեղեկատվություն:

Արշավը հարց է բարձրացնում. Ի՞նչ է պատահում, երբ լույսը անջատվում է: - Երբ ազատ ձայնը կտրվում է, և հանրությունը այլևս չի կարող ստանալ անաչառ տեղեկատվություն: Լույսի մարման հետ մեկտեղ մարում է նաև ճշմարտությունը: Արշավը նպատակ ունի ընթերցողին ցույց տալ ` 
• Անկախ առցանց լրատվամիջոցների միասնությունը,
• Դրանց անհետացման իրական սպառնալիքը բռնաճնշումների ֆոնին
• Եվ դրա դերը լույսը պահպանելու գործում: Արշավի պաշտոնական կայք՝ https://sinatle.media/
Հաշվեհամարներ ` 
# GE76TB7548536080100013
# GE70BG0000000609775306

Առցանց լրատվամիջոցներ ՝ 
Բաթումելեբի
Netgazeti
Պուբլիկա
Ինդիգո
Քարթլիի նորություններ
Գուրիա Նյուզ
Սամխրետիս Կարիբչե
Չայ Խանա
Info Իմերեթի
Ստուդիա մոնիտոր
Քութաիսիպոստի
OC Media
Ռադիո Մառնեուլի
Adjara Times
Ai Faktii
Նախագիծ 64
Mediachecker
Չեմի Խարագաուլի
Ապրիլ
Գուրիաս Մոամբե
TOK2 Տարածաշրջան
Jnews

"Ռադիո Մառնեուլի" 
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google