Դպրոցական սեզոնի մոտենալուն զուգընթաց, Մառնեուլիի շուկան մնում է
ամենատարածված և մատչելի գնումների վայրերից մեկը։

Այստեղ կարող եք տեսնել առօրյա և դպրոցական հագուստի լայն
տեսականի, որը վաճառվում է համեմատաբար ցածր գներով։ Ահա թե ինչպես են
գնորդները գնահատում այն և ասում, որ Թբիլիսիի համեմատ, Մառնեուլիի
շուկայում նրանք ավելի բյուջետային գնումներ են կատարում։
«
Ես երեկ Թբիլիսիում էի և հետաքրքրվեցի գներով։ Ես 3 երեխա
ունեմ, և եթե հաշվեյի նրանց, յուրաքանչյուրի համար 400 լարին բավարար
չէ։ Պատկերացրեք, ես խոսում եմ այն հագուստի մասին, որը պետք է
հագնեն դպրոցի առաջին օրը։ Մառնեուլիի շուկան համեմատաբար էժան է, կա
առնվազն 5 լարի տարբերություն, և դա սակարկության հարց է։ Կարծում եմ,
որ երեք երեխային լիարժեք պատրաստելը ինձ կարժենա ավելի քան 1500
լարի», - մեզ ասում է մի ծնող։

«Ռադիո Մարնեուլի»-ին հետաքրքրվել է շուկայում հագուստի և
պայուսակի գներով։ Ապրանքների արժեքը կախված է որակից, սակայն,
Մառնեուլիի շուկայում գների համաձայն, մենք գնահատեցինք, և
եկանք այն եզրահանգման, որ մեկ երեխայի հագուստի միջին
արժեքը 300 լարի է կազմում։
• Վերնաշապիկներ՝ 30 լարիից մինչև 50 լարի։
• Զգեստներ՝ 20 լարիից մինչև 70 լարի։
• Տաբատներ՝ 30 լարիից մինչև 50 լարի։
• Կոշիկներ՝ 40 լարիից մինչև 80 լարի։
• Պայուսակներ՝ 30 լարիից մինչև 70 լարի։
• Բաճկոններ՝ 40-ից մինչև 60 լարի։

Այս գումարը ներառում է միայն հագուստը։ Դպրոցական
պարագաների ամբողջական ցանկը չի ներառում մանր իրեր և գրենական
պիտույքներ, և եթե հաշվի առնենք սա, մեկ երեխայի նախապատրաստումը կաճի
միջինը մոտ 300 լարիով։ Պարզվում է, որ մեկ երեխային դպրոց պատրաստելը
ծնողին արժենում է մինչև 700 լարի կամ ավելի, չնայած դա կախված է
գնման հնարավորություններից և կարիքներից։
Վրաստանի պետական դպրոցներում 2025-2026 ուսումնական տարին կսկսվի
սեպտեմբերի 15-ին։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան