LIB.GE ակադեմիան Քվեմո Քարթլիի գյուղերում սկսում է վրաց լեզվի առցանց ուսուցում
LIB.GE ակադեմիան Սամցխե-Ջավախեթիի և Քվեմո Քարթլիի գյուղերում սկսում է վրաց լեզվի առցանց ուսուցում: Ակադեմիան Գիորգի Կեկելիձեի ոչ պաշտոնական դպրոցն ու էլեկտրոնային գրադարանն է, որն իրականացնում է մի շարք նախաձեռնություններ:

Ինչպես Գիորգի Կեկելիձեն ասել է "Ռադիո Մառնեուլի" -ին, Քվեմո Քարթլիում շուտով կսկսվեն վրաց լեզվի դասընթացները, և կհրապարակվեն համապատասխան ժամանակացույցը, ուսումնական պլանները և ուսուցիչների ցանկը:

«Իմ երկարատև աշխատանքից
հետո, որը ներառում էր Քվեմո Քարթլիում և Սամցխե-Ջավախեթիում վրացական գրադարանների ստեղծումը, ես հստակ տեսա բազմաթիվ ուսանողների, այդ թվում՝ ուսուցիչների, կարիքն ու ցանկությունը՝ մասնակցելու տարբեր ոլորտներում դասընթացների և սեմինարների, խորացնելու իրենց գիտելիքներն ու բարելավելու իրենց որակավորումը, այդ թվում՝ վրաց լեզվի ուսումնասիրության հարցում
», - ասաց Գիորգի Կեկելիձեն:

LIB.GE ակադեմիան Ազգային ուսուցչի մրցանակի գործընկեր է:


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝ Մարգարիտա  Միսկարյան





Print E-mail
FaceBook Twitter Google