Մառնեուլիի քաղաքապետարանի մարզական դպրոցը բռնցքամարտի մարզական ռինգ
է գնել։
Մարզադպրոցը օգոստոսի 19-ին հայտարարել էր ռինգի գնման մրցույթ, որին
մասնակցել է միայն մեկ ընկերություն՝ «Իկասպորտի» ՍՊԸ-ն։
Մառնեուլիի մարզական դպրոցը 9200 լարի արժողությամբ բռնցքամարտի
մարզական ռինգ ի մրցույթ էր հայտարարել։ Ընկերությունը առաջարկել էր
ռինգը մարզական դպրոցին մատակարարել 9100 լարիով։
Մառնեուլիի մարզական դպրոցի և «Իկասպորտ» ՍՊԸ-ի միջև սեպտեմբերի
12-ին
կնքված պայմանագրի համաձայն՝ ընկերությունը մինչև սեպտեմբերի 22-ը
պետք է մարզական դպրոցին մատակարարի 9100 լարի արժողությամբ
բռնցքամարտի մարզական ռինգ։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարայն