Ո՞վքեր են «Լելո»-ի մեծամասնական թեկնածուները Մառնեուլիի շրջանում

«Լելո - Ուժեղ Վրաստան» կուսակցությունը ներկայացրել է Մառնեուլիի մեծամասնական թեկնածուների ցուցակը։

2025 թվականի հոկտեմբերի 4-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Լելո» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Ագիլ Մուստաֆաևը սոցիալական ցանցերում հրապարակել է կուսակցության մեծամասնական թեկնածուների ցուցակը։

Մառնեուլիի «Լելոյի» մեծամասնական թեկնածուների ցուցակն ունի հետևյալ տեսքը ՝ 

Անա Սափարովա - Մառնեուլի N2 ընտրատեղամաս
Էլնուր Նաբիև - Մառնեուլի թիվ 3
ընտ․
Նամիգ Բայրամով - Ալգեթի 
Ֆարիլ Աղաջանով - Աղքյորփի
Նիզամի Մամեդով - Դամիա-Գեորարխ 
Եկատերինե Պարեխելաշվիլի - Թամարիսի 
Ջեյխուն Ախմեդով - Կասումլո 
Զուրաբի Սխիրտլաձե - Ծերեթելի 
Ադիլխան Նաիբով - Սադախլո 
Գյուլմեդ Կասումով - Կապանախչի 
Շամիլ Խալիլով - Կութլյար
Բախդիյար Գումբատով - Կաչագան
Կարա Օրուջև - Կիզիլաջլո 
Գումբատ Ջալիլով - Կուլար 
Ջեյխուն Կարաև - Շուլավերի 
Շոթա Խորբալաձե - Ծերակվի

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրատեղամասերից չորսում թեկնածու է  առաջադրել միայն «Վրացական երազանքը"։ Ամենաշատը՝ 3 մեծամասնական թեկնածու, գրանցված է Թամարիսի համայնքում։

Միայն «Վրացական երազանք»-ն է թեկնածուներ առաջադրել 20 շրջաններից 4-ում։ 20 շրջաններից 15-ում միմյանց դեմ կմրցեն «Վրացական երազանք»-ի և «Լելո - ուժեղ Վրաստան»-ի թեկնածուները, մինչդեռ 20 շրջաններից 1-ում գրանցված են «Վրացական երազանք»-ի, «Լելո - ուժեղ Վրաստան»-ի և «Պահպանողականներ Վրաստանի համար»-ի թեկնածուները։
"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google