Ո՞վքեր են «Վրացական երազանքի» մեծամասնական թեկնածուները Մառնեուլիի ընտրատարածքներում
«Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացրել է Մառնեուլիի մեծամասնական թեկնածուների ցուցակը։ 2025 թվականի հոկտեմբերի 4-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Վրացական երազանքի» համամասնական ցուցակի առաջին համարի թեկնածու Ամիրան Գիորգաձեն սոցիալական ցանցերում հրապարակել է կուսակցության մեծամասնական թեկնածուների ցուցակը։

Մառնեուլիում «Վրացական երազանք»-ի մեծամասնական թեկնածուների ցուցակն ունի հետևյալ տեսքը  ՝

Վասիլ Խախուլաշվիլի - Մառնեուլիի թիվ 1 ընտրատեղամաս

Տարիել Մամեդով - Մառնեուլի թիվ
2 ընտրատեղամաս

Անար Փիրիև - Մառնեուլի թիվ 3 ընտրատեղամաս

Լեւոն Հակոբյան -  Շահումյան
Մախիր Բայրամով - Ալգեթի 
Գուրգեն Գոգյան - Աղքյորփի
Ադիլ Գուրբանով - Դամիա-Գեորարխ 
Դիմիտրի Աբրամիշվիլի - Թամարիս
Բունիաթ Տուկանով - Կասումլո 
Մարինա Մաչարաշվիլի - Ծերեթելի 
Ալեքսանդր Ուրումով - Օփրեթ
Այազ Խուդիև - Սադախլո 
Նազիլա Մուստաֆաևա - Կապանախչի 
Օմարի Իռլանդով - Կութլյար
Մախարատ Ալախվերդիև - Կաչագան
Ջեյխուն Չոյդարով - Կիզիլաջլո 
Խագանի Օսմանով - Կուլար
Տալեխ Բիննաթով - Շուլավերի
Վանո Բուրնաձե - Ծերավի 
Արսեն Հախվերդյան- Խոժորնի

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրատեղամասերից չորսում թեկնածու է առաջադրել միայն «Վրացական երազանքը"։ Ամենաշատը՝ 3 մեծամասնական թեկնածու, գրանցված է Թամարիսի համայնքում։

Միայն «Վրացական երազանք»-ն է թեկնածուներ առաջադրել 20 շրջաններից 4-ում։ 20 շրջաններից 15-ում միմյանց դեմ կմրցեն «Վրացական երազանք»-ի և «Լելո - ուժեղ Վրաստան»-ի թեկնածուները, մինչդեռ 20 շրջաններից 1-ում գրանցված են «Վրացական երազանք»-ի, «Լելո - ուժեղ Վրաստան»-ի և «Պահպանողականներ Վրաստանի համար»-ի թեկնածուները։

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google